2918 դիտում
10:33 21-01-2017
Ցանկացած լրագրող պետք է համերաշխություն հայտնի Լապշինին, որովհետև սա ազատության և հանդուրժողականության հարց է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչի՞ համար է Իլհամ Ալիևը «կպած» ցանկանում հաշվեհարդար տեսնել Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ և ինչո՞ւ է այդ հարցով դիմում իր «արյունակից եղբայր» Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Պարզ է՝ ցանկանում է, որ ոչ ոք Արցախ չայցելի, մարդիկ վախենան, որ իրենց այդ այցելության համար կարող են տարվել ադրբեջանական բանտ։ Ինչո՞ւ է «եղբայրն» ընդառաջ գնում Ադրբեջանի նախագահի խնդրանքին։ Դարձյալ պարզ է՝ այստեղ ոչ մի «լիրիկա» չկա՝ նավթ, փող և այլն։
Արդյոք մարդիկ՝ լրագրողները, քաղաքական, հասարակական գործիչները Լապշինի նկատմամբ այդ հաշվեհարդարից հետո կդադարե՞ն Արցախ այցելել, եթե այդպիսի ցանկություն ունենան։ Իհարկե՝ ոչ։ Մի քանի տարի առաջ ես հարցազրույց էի վերցրել ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուքից, որին Ադրբեջանը նույնպես ներառել է սև ցուցակի մեջ՝ Արցախ այցելելու համար։ Երբ հարցրեցի այդ պատմության մասին, նա հումորով պատասխանեց՝ «ես քայլել եմ Լուսնի վրայով, և դա, կարծում եմ, ինձ իրավունք է տալիս քայլել այնտեղ, որտեղ ես եմ ցանկանում»։
Ինձ թվում է՝ ցանկացած լրագրող, անկախ իր ազգությունից և քաղաքական հայացքներից, պետք է իր համերաշխությունը հայտնի Լապշինին, որովհետև սա Արցախը պաշտպանելու կամ Ադրբեջանի ղեկավարությանը «սխալ հանելու» խնդիր չէ, սա ազատության, հանդուրժողականության և մասնագիտական գործունեության հարց է։
Կարծում եմ՝ իրենց խոսքը պետք է ասեն նաև եվրոպական կառույցները։ Չնայած կարող է և չասեն։ Մի երկու տակառ խավիար կստանան և կլռեն»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4622 դիտում
16:16 20-01-2017
Պետք է պաշտպանել Ալեքսանդր Լապշինին. Արա Զոհրաբյան
7296 դիտում
09:56 16-06-2020
Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին. Արթուր Վանեցյան․ «Առավոտ»
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը