2318 դիտում
19:24 20-01-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արցախ կատարած պաշտոնական այցի ժամանակ հանդիպում է ունեցել ապրիլյան պատերազմում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների ընտանիքների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը, աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը Ստեփանակերտի քաղաքապատերանում հանդիպել են այս տարվա ապրիլին առաջնագծում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների ընտանիքների հետ:
Հանդիպմանը սոցիալական ապահովության վարչության պետը հատկանշել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մշտապես կարևորվել է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը և այդ համատեքստում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել ու իրականացվում: Ապրիլյան պատերազմում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների ընտանիքների անդամներն իրենց հերթին երախտիքի խոսք են փոխանցել Երևանի քաղաքապետին՝ ցուցաբերվող մշտական աջակցության համար:
Վերոնշյալ ընտանիքներին տրամադրվել է նաև կենցաղային անհրաժեշտ տեխնիկա, մանկական հագուստ և այլ պարագաներ:
Նմանատիպ նյութեր
883 դիտում
13:36 16-07-2016
Այցելություն ապրիլյան պատերազմում զոհված և առավել ծանր վիրավորում ստացած ստեփանակերտցիների ընտանիքներին
Այս բաժնից
553 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
409 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
451 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը