211652_close_icon
views-count7762 դիտում article-date 21:12 20-01-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հունվարի 20-ին, ժամը 15.38-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի վերջնամասում՝ ջերմոցների մոտակայքում, Opel Astra մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Astra մակնիշի 10 OU 889 պետհամարանիշով (վարորդ՝ Տ. Գ.) ավտոմեքենան: *** Հունվարի 20-ին, ժամը 02.04-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին Opel Astra մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Astra մակնիշի 34 QS 939 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ.) (3 ուղևոր): *** Հունվարի 20-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել Պ. Գ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ZD 973 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր