2029 դիտում
19:45 20-01-2017
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2016 թվականի գործունեության արդյունքները
Այսօր` հունվարի 20-ին, Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2016 թվականի գործունեության արդյունքները:
Ընդլայնված կազմով խորհրդակցության մեկնարկից առաջ տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում թվով 12 հարկադիր կատարողներ երդվել են անվերապահորեն ու բարեխղճորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին՝ խստագույնս պահպանելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները:
Հրավիրված աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված ընթացակարգի, Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցներ:
Ամփոփվել են նաև միջազգային համագործակցության ոլորտում իրականացված աշխատանքները։
Ըստ վիճակագրության՝ 2016 թվականին Ծառայության կողմից բռնագանձումների և վերականգնումների ծավալը կազմել է 21 670 961 459 ՀՀ դրամ, այդ թվում՝ պետական բյուջեի օգտին՝ 5 635 406 091 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 11 710 214 650 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց օգտին՝ 1 791 476 191 ՀՀ դրամ:
Հարուցվել է 1 224 417 կատարողական վարույթ: 2016 թվականին ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 1 471 231 կատարողական վարույթ, իսկ տարեվերջին մնացորդային կատարողական վարույթները կազմել են թվով 53 579 հատ:
Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում զեկուցվել են նաև Ծառայության աշխատանքում նկատված բացթողումներն ու թերացումները, որոնց վերացման ուղղությամբ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը տվել է կոնկրետ հանձնարարականներ և համապատասխան բաժինների պետերին կարգադրել է լինել խիստ հետևողական նշված խնդիրների օպերատիվ լուծման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
4128 դիտում
20:14 22-01-2018
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2017 թվականի գործունեության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2111 դիտում
13:02 22-01-2019
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2018 թվականի գործունեության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2063 դիտում
18:46 20-01-2020
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի գործունեության արդյունքները
Այս բաժնից
634 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության