211652_close_icon
views-count2213 դիտում article-date 18:55 20-01-2017

Տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման հասարակական խորհրդի հերթական նիստը

ունվարի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստը վարում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով նշեց, որ նիստի օրակարգային հարցերն առնչվում են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկմանը: Նիստը վարողը նշեց նաև, որ խորհրդի նախորդ նիստի օրակարգում ընդգրկված՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների առաջարկները քննարկվել են ՀՀ ֆինանների նախարարությունում՝ աշխատանքային խմբի ձևաչափով: Գնահատելով դրանց ազդեցությունը ինչպես գործարար միջավայրի, մրցակցային միջավայրի, այնպես էլ հարկային վարչարարության արդյունավետության վրա՝ աշխատանքային խումբը՝ հաշվի առնելով նաև միջազգային կազմակերպություններից ստացված տեսակետները, ձևավորել է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկների վերջնական փաթեթը, որը կներկայացվի խորհրդի անդամներին մոտ ապագայում: Նիստի ընթացքում քննարկվեցին ՀՀ հարկային օրենսգրքի հետ կապված՝ շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները, տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խոչընդոտող դրույթները, դրանց փոփոխության տարբերակները՝ հիմնական շեշտը դնելով իրավական անորոշությունների վերացման և տնտեսվարողների գործունեության համար արդյունավետ միջավայրի ստեղծման սկզբունքների վրա: Հասարակական խորհրդի նիստի արդյունքներով որոշվեց շարունակել հարկային օրենսդրության՝ մասնավորապես ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված կարգավորումների կատարելագործմանն ուղղված առաջարկությունների քննարկումները և դրանց արդյունքները քննարկել խորհրդի հաջորդ նիստում:

Նմանատիպ նյութեր