Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
Հունվարի 19-ին, ժամը 16.59-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սադունց գյուղի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի 26 SO 642 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Հ.):
***
Հունվարի 19-ին, ժամը 15.43-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհին «Opel Astra» մակնիշի ավտո¬մեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն Իջևան-Բերդ ավտոճանապարհի 28-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել Ա. Կ.-ին պատկանող «Opel Astra» մակնիշի 35 FG 416 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Հունվարի 19-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ապարան-Մարտունի ավտոճանապարհի 34-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել Ս. Հ.-ին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան: