«Ժառանգությունում» թեժ է եղել, մասնակցության ձևաչափի շուրջ որոշում չեն կարողացել ընդունել, նիստը հետաձգվել է
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն այսօր՝ հունվարի 19-ին, տեղի ունեցած քննարկումների ընթացքում չեմ կարողացել որոշում ընդունել առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափի շուրջ։
Տարակարծությունները միայնակ, թե դաշինքով մասնակցելու հարցի շուրջ ավելի են խորացել և որոշել են նիստը հետաձգել։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ինքը դեմ է դաշինքով մասնակցությանը։ Իսկ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է` երկրում որևէ բան փոխելու միակ հնարավորությունը դաշինքով մասնակցությունն է։
Զարուհի Փոստանջյանը չի բացառել, որ համաձայնության չգալու դեպքում կուսակցությունը հնարավոր է՝ չմասնակցի ընտրություններին։
Արմեն Մարտիրոսյանը բացառել է բանակցությունները միայն իշխող կուսակցության հետ և շեշտել, որ իրենք տարբեր ուժերի հետ շարունակում են քննարկումները: