211652_close_icon
views-count2325 դիտում article-date 09:28 20-05-2014

«Ժառանգությունում» կտրուկ փոփոխություններ են սպասվում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Ժառանգություն» կուսակցության համագումարը կկայանա հունիսի սկզբին։ Համագումարում կտրուկ փոփոխություններ, նորություններ, նաև անակնկալներ են սպասվում։ Դրանցից մեկը լինելու է Րաֆֆու հեռանալը Հայաստանից, ինչպես պնդում են մեր աղբյուրները։ Երկրորդը՝ նոր նախագահի ընտրությունը։ Մեր տեղեկություններով, նախագահի երկու թեկնածու է առաջադրվելու՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը։ Առայժմ նրանք խուսափում են խոսել այս մասին։ «Թե ով թեկնածությունը կդնի, պարզ կլինի հունիսի սկզբին, երբ տեղի կունենա վարչության նիստը, և կհայտարարվի այդ մասին»,-ասաց Լուսինե Պետրոսյանը։ Երեկ «կուլիսային» լուր ստացանք նաև այն մասին, որ հարցականի տակ է «Ժառանգության» հնաբնակ, կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի ներկայությունն այս կուսակցության շարքերում։ Նա հիսաթափված է կուսակցությունից։ Չի բացառվում, որ հեռանա կուսակցության շարքերից և այդ մասին հայտարարի առաջիկա համագումարի ժամանակ, որից հետո սեփական քաղաքական-վերլուծական կենտրոնը հիմնադրի։ «Ո՞վ է նման բան ասել։ Ես նման որոշում չունեմ»,– թերթի հետ զրույցում պատասխանել է Սաֆարյանը, սակայն ըստ թերթի՝ նրա հետագա պատասխաններն ապացուցում էին, որ տեղեկությունը ճիշտ է»։ Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր