2922 դիտում
12:18 11-02-2020
«Բարգավաճ Հայաստան»-ը սպասվող հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու ձևաչափի մասին որոշում դեռ չունի
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սահմանադրական փոփոխությունների համար սպասվող հանրաքվեում «այո»-ի կամ «ոչ»-ի ճամբարում լինելու որոշումը կկայացնի սպասվող նիստում, այս պահին դեռ որոշում չունեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին, թե իրենք «այո»-ի՞, թե «ոչ»-ի կողմնակիցն են:
«Մենք հիմա խորհրդի նիստ կհրավիրենք, կքննարկենք և մեր տեսակետը կհայտարարենք»,-ասաց Ծառուկյանն ու չցանկացավ իր անձնական տեսակետը հայտնել` խմբակցության անդամների որոշման վրա անուղղակի կերպով ազդեցություն չունենալու համար:
Նա նշեց` հանրաքվեի գաղափարին իրենք կողմ են եղել: Ծառուկյանը հիշեցրեց, որ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել, հայտնել իրենց տեսակետը, որ պատրաստ են 24-ժամյա աշխատանքի, որ լիարժեք քննարկեն նախագիծը, իրավական կողմը պահեն: «Եվ սպասում էինք արձագանքի, արձագանք չեղավ, դրա համար էլ չմասնակցեցինք քվեարկությանը»,-ասաց Ծառուկյանը:
Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ ընդդիմադիր գործընկերների հետ դիմեն ՍԴ, որպեսզի վիճարկեն հանրաքվե անցկացնելու հարցը: «Քանի որ Սահմանադրական դատարանը շահագրգիռ կողմ է, մենք ձեռնպահ կմնանք»,-ասաց նա:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և ևս 6 անդամի պաշտոնավարումը: «Իմ քայլը» սակայն առաջին ընթերցմամբ քննարկմանը իր ներկայացրած նախագծին դեմ քվեարկեց` առաջարկելով այս հարցով անցկացնել հանրաքվե: Հանրաքվե անցկացնելու որոշումն ԱԺ նիստում ընդունվել էր «Իմ քայլը» խմբակցության անդամների կողմ ձայներով:
Նմանատիպ նյութեր
1443 դիտում
08:29 27-10-2015
Սերժ Սարգսյանը չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին. «Ժողովուրդ»
2265 դիտում
20:07 17-02-2020
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին
1084 դիտում
17:08 16-06-2015
Ջեբ Բուշը պաշտոնապես հայտարարել է նախընտրական քարոզարշավին մասնակցելու մասին
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»