ՀՀ ԱԳՆ. Թեհրանում բարձրահարկ շենքի փլուզման հետևանքով տուժածների մեջ հայեր չկան
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների՝ Թեհրանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր չկան:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/01/19/1056455/]Հիշեցնենք[/url], որ այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Թեհրանի կենտրոնում գտնվող Plasco բարձրահարկ ծենքում, որը աևռտրի կենտրոն էր։ Հրդեհի ընթացքում շենքը փլուզվել է ամբողջովին։ Իրանական PressTv-ի փոխանցմամբ՝ զոհվել է 50-ից ավելի մարդ, վիրավորվել մոտ 70-ը։
Շենքը կառուցվել էր 1960-ական թվականներին։