211652_close_icon
views-count2584 դիտում article-date 15:00 19-01-2017

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Թումանյանի, Տաշիրի և Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր