35009 դիտում
21:35 21-09-2019
Նոր մանրամասներ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի 58-ամյա անասնաբույժի մահվան հանգամանքներից. ըստ դատաբժշկի, պարանոցի շրջանում հայտնաբերվել են արյունազեղումներ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Արմավիրի մարզի դատաբշկության բաժնի փորձագետից, ով հայտնել է, որ Վաղարշապատի դիահերձարանում՝ դիահերձման ժամանակ, Արմավիրի մարզի Գրբոյեդով գյուղի բնակիչ, 58-ամյա Արշավիր Ֆ.-ի պարանոցի շրջանում հայտնաբերվել են արյունազեղումներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 19-ին, ժամը 18:40-ի սահմաններում,Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նշված կենտրոն էր տեղափոխել Արշավիր Ֆ-ին՝ բժշկական անկետայում գրանցելով որպես հանկարծամահության դեպք:
Գ. Շամշյանի տեղեկություններով, դատաբժշկի տված եզրակացությունից հետո, ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արշավիր Ֆ.-ն իրենց տան ջերմատան խողովակից մետաղյա լարով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Ոստիկանները պարզում են, թե մինչև բժիշկների ժամանումը ով է մետաղյա լարը կտրել և դին իջեցրել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Արշավիր Ֆ.-ն իրենց գյուղի անասնաբույժն էր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: