211652_close_icon
views-count7654 դիտում article-date 11:16 19-01-2017

Սյունիքի մարզի դատախազի հարազատները ներգրավված են աղմկահարույց քրեական գործերում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի հարազատները աղմկահարույց քրեական գործերով են անցնում։ Մեզ հասած տեղեկություններով՝ մարզի դատախազի եղբայրը՝ Գոռ Հարությունյանը, ապօրինի զենքի մասով հարուցված քրեական գործով կալանքի տակ է։ Գործը գտնվում է դատարանում։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց դատական տեղեկատվական համակարգից տեղեկանալ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, սակայն դատական տեղեկատվական համակարգը գաղտնի է պահում դատախազի եղբոր մասով դատական գործը։ Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ դատական տեղեկատվական համակարգում որոշ մարդկանց մասով քրեական գործերը փակ են։ Չի բացառվում, որ մի շարք պաշտոնյաներ, չկարողանալով իրենց հարազատներին զերծ պահել աղմկահարույց գործերից, փորձում են գաղտնի պահել նրանց մասով հարուցված քրեական գործերի ընթացքի լուսաբանումը։ Ի դեպ, հավելենք, որ մարզում տարածված լուրերի համաձայն՝ դատախազ Վազգեն Հարությունյանի քեռին էլ այլ քրեական գործով է անցնում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր