119644 դիտում
17:03 18-01-2017
Սկանդալային դեպք՝ Կապանի բժշկական կենտրոնում. 19-ամյա հիվանդը պնդում է, որ 53-ամյա անեսթեզիոլոգ-ռևմատոլոգը բժիշկների սենյակում փորձել է իրեն բռնաբարել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Աբգարյանի կողմից քրեական գործ է հարուցվել Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի բնակիչ, 19-ամյա Աստղիկ Հ.-ի բողոքի հիման վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 18-ին, Աստղիկ Հ.-ն ոստիկանության Կապանի բաժին հայտնել է, որ ժամը 00։30-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռևմատոլոգ Անուշավան Կարապետյանը իր կամքին հակառակ փորձել է բռնաբարել իրեն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը 53 տարեկան է, ծնունդով Երևանից, սակայն պայմանագրային հիմունքներով աշխատում է Կապանի բժշկական կենտրոնում և բնակվում է Կապան քաղաքի Թումանյան փողոցի 9-րդ շենքում։ Նրա նկատմամբ բողոք գրած Աստղիկ Հ.-ն հունվարի 16-ին, ժամը 21։10-ի սահմաններում «դեղորայքային էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ ընդունվել է նշված բժշկական կենտրոն և, ըստ նրա հայտարարության, գիշերը վերակենդանացման բաժանմունքից Ա. Կարապետյանը իրեն տեղափոխել է բժիշկների սենյակ և փորձել իր կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ կատարել, սակայն արժանանալով դիմադրության՝ բժիշկը իր սև գործը ավարտին չի հասցրել։
Այսօր առավոտվանից Կապանի բժշկական կենտրոնի կոլեկտիվի որոշ անդամներ ի նշան բողոքի, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը իրենց տնօրենին ազատել է աշխատանքից, հրաժարվում էին դուրս գալ աշխատանքի, մինչդեռ, եթե իրականությանը համապատասխանի Աստղիկ Հ.-ի ասածը, ապա մեղքի իր բաժինն ունի նաև տնօրենը, ով, եթե տեղում լիներ, ապա բժիշկ Ա. Կարապետյանը չէր համարձակվի իր անասնական զգացմունքներին հագուրդ տալ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: