Մոսկվայի համար Ղրիմի կարգավիճակի հարցը քննարկման թեմա չէ. Դ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի այն հայտարարությանը, որով նա կոչ է արել Կիևին հրաժարվել Ղրիմից և Դոնբասը խաղաղ ճանապարհով ազատագրել, հաղորդում է Tass-ը։
Պեսկովի խոսքով՝ Ղրիմի կարգավիճակի, ինչպես նաև Ռուսաստանի այլ տարածաշրջանների հարցը Մոսկվայի համար քննարկման առարկա չի կարող հանդիսանալ։
«Բացառապես չքննարկվող առարկա է այդ հարցը, ինչպես նաև անվիճելի՝ Ռուսաստանի համար։ Մենք չենք քննարկելու ռուսական տարածքների կարգավիճակի հարցը»,-ընդգծել է Պեսկովը։