Կանադացի կենսաբանը ցեցի նոր տեսակն անվանել է Դոնալդ Թրամփի պատվին
Կանադացի կենսաբան Վազրիք Նազարին Կալիֆորնիայում հայտնաբերել է ցեցի նոր տեսակ, որը որոշել է կոչել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պատվին, գրում է The Telegraph-ը։
Գիտնականը հայտնել է, որ ցեցն անվանել է Neopalpa donaldtumpi:
Նրա խոսքով՝ ցեցի գլուխը պատված է ոսկեգույն ազվամազերով, ինչն էլ իրեն անմիջապես հիշեցրել է Դոնալդ Թրամփի սանրվածքը։
Ցեցը բնակվում է Կալիֆորնիայի հարավում։