211652_close_icon
views-count3008 դիտում article-date 17:41 17-01-2017

Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Մոլդովայի հավաքականին

Այսօր Մինսկում կայացավ «Զարգացման Գավաթ-2017» մրցաշարի B խմբի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի Մ-17 և Մոլդովայի Մ-17 հավաքականների միջև: Մոլդովայի Մ-17 հավաքականը հաղթեց 4:1 հաշվով: Հանդիպման 10-րդ րոպեին մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Գերման Կուրբաշյանը: Մոլդովացիները աչքի ընկան 24-րդ, 40+2-րդ, 49-րդ և 66-րդ րոպեներին: Ավելացնենք, որ 33-րդ րոպեին Հայաստանի Մ-17 հավաքականը մնաց 10 հոգով: Դաշտից հեռացվեց մեր թիմի դարպասապահ Էրիկ Մելիքսեթյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով` 1. Էրիկ Մելիքսեթյան, 3. Կարեն Մուրադյան (13. Կարեն Հովհաննիսյան, 68), 16. Ազատ Հարությունյան, 8. Արսեն Եղիազարյան (ա), 11. Էրիկ Ավետիսյան, 14. Արսեն Սարգսյան, 17. Արամ Խամոյան, 7. Մարտին Գրիգորյան (12. Նարեկ Հովհաննիսյան, 34), 10. Ժիրայր Շաղոյան, 15. Գերման Կուրբաշյան (20. Մհեր Սուքիասյան, 68), 9. Արմեն Հովհաննիսյան (4. Տիգրան Այունց, 56): Պահեստայիններ՝ 6. Ռաֆիկ Միսակյան, 18. Արթուր Միսկիրիջյան, 19. Սուրեն Հարությունյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 2. Դանիել Պետոյան:

Նմանատիպ նյութեր