211652_close_icon
views-count8477 դիտում article-date 23:23 17-01-2017

Ավստրալիայում գոյություն ունեցող մողեսի տեսակներից մեկը մորուքավոր է

Մորուքավոր մողեսը համարվում է Ավստրալիայի էնդեմիկ կենդանաեսակ, հետևաբար՝ տարածված է միայն այստեղ: Ապրում են Ավստրալիայի արևելյան շրջաններում՝ կիսաանապատային գոտիներում, հիմնականում՝ թփուտներում և քարքարոտ տեղանքում: Իր անվանումը ստացել է կոկորդի և գլխի կողքերին գտնվող մաշկային ելուստի պատճառով: Այդ մաշկային ելուստը հարթ և երկար է: Մորուքավոր մողեսի ռուդիմենտար օրգան հանդիսացող մաշկային ելուստներն ավելի արտահայտնիչ են դառնում գրգռված վիճակում: Արտաքին միջավայրի վնասակար ազդեցության կամ վտանգի զգալու պարագայում մողեսն արձակում է սպառնալից ձայներ և գորտի պես ցատկելով բացում է երախը: Սնվում է միջատներով, հատկապես՝ թեփուկաթևավորներով: Բազմացումը կատարվում է ձվադրության միջոցով: Ձվադրման շրջանում ծնում է 9-ից մինչև 24 ձու: Մորուքավոր ավստրալական մողեսը խոշոր չափի սողուն է: Վերջինիս մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է 60 սմ: Մաշկի գույնը կախված է միջավայրի պայմաններից՝ փոփոխական է: Առավել տարածված է մարմնի վերևի հատվածի կապտականաչավուն, կապտավուն կամ դեղնավուն գունավորումը։

Նմանատիպ նյութեր