Թուրքական ակումբի նախագահը կտուգանի թիմի մորուքավոր ֆուտբոլիստներին
Թուրքական «Գենչլերբիրլիգի» ակումբի նախագահը Իլհամ Ջավջավը մտադիր է 7 հազար ֆունտով տուգանել թիմի այն ֆուտբոլիստներին, ովքեր սափրված չեն կամ էլ մորուք են պահում: Նախագահի խոսքերով ֆուտբոլիստները վատ օրինակ են ծառայում երիտասարդությանը:
«Ես 80 տարեկան եմ և ամեն օր սափրվում եմ: Դուք մարզիկներ եք և պետք է օրինակ ծառայեք երիտասարդությանը»,- Իլհամ Ջավջավի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:
«Գենչլերբիրլիգի»-ի նախագահը Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին կոչ է արել նույնպես միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ: