Ավտովթար՝ Երևանում. Բաբաջանյան փողոցում բախվել են «MAN» և «ISUZU» մակնիշի ավտոբուսները, ինչի պատճառով ճանապարհի երթևեկելի գոտին ամբողջությամբ փակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Հարավարևմտյան թաղամասում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել են «MAN» և «ISUZU» մակնիշի ավտոբուսները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևանքով երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել է, քանի որ ավտոբուսները հայտնվել են ճանապարհի մեջտեղում՝ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարաության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունները:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։