211652_close_icon
views-count17938 դիտում article-date 09:34 16-01-2017

Տավուշի մարզի Զորական գյուղում նշեցին վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ հերոսի մահով ընկած շարքային Գարիկ Մովսիսյանի 20-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 15-ին, լրացավ 2016թ-ի ապրիլի 30-ին կապի վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում ստանալու հետևանքով քաջի մահով ընկած շարքային Գարիկ Մովսիսյանի ծննդյան 20-ամյակը: Գարիկի հիշատակը հարգելու համար նրա ընտանիք էին այցելել հին ու նոր ընկերներ, համագյուղացիներ, դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Հերոսի աճյունն ամփոփված է Տավուշի մարզի Զորական գյուղի գերեզմանատանը, որի շուրջ գրեթե ամեն օր հավաքվում են նրա ընկերները, բարեկամները, հասարակ ժողովուրդը, ովքեր նույնպես երեկ հարգանքի տուրք մատուցեցին հերոսի անմահ հիշատակին՝ խոնարհեցին ծաղիկներ և խունկ ծխեցին հերոսացած հայորդու հիշատակին տեղադրված հուշաքարի առաջ: Այնուհետև գյուղի միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ 20-ամյա հերոսի հարազատ դպրոցի աշակերտների և ուսուցիչների պատրաստած և նրա հավերժ հիշատակին նվիրված բեմադրություն, իսկ հետո դիտեցին Գարիկի կյանքին և մարտական ուղուն նվիրված կարճամետրաժ ֆիլմ: 20-ամյա հերոսը ՀՀ նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Սերժ Սարգայանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: Հերոսի ընտանիքը գտնվում էր սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում, և հոգեհանգստի ժամանակ հերոսին այցելած նախկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձն առավ նոր տուն կառուցել նրանց համար և կարճ ժամանակում Հ. Աբրահամայանի խոստումն իրականությոոն դարձավ։ Հ. Աբրահամյանը նաև պատրաստակամություն էր հայտնել, որ եթե հերոսի եղբայրն ամուսնանա, ինքը կդառնա կնքահայրը։ Գյուղացիները ասում էին նաև, որ Հ. Աբրահամյանը վարչապետի պաշտոնը թողնելուց հետո էլ է այցելել հերոսի ընտանիքին ու հետաքրքրվել նրանց որպիսությամբ։ Հավերժ փա՛ռք մեր հերոսներին... Լուսանկարները՝ Արման Թաիրյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր