211652_close_icon
views-count61025 դիտում article-date 23:01 04-05-2016

Ինչո՞ւ էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել Արցախում հերոսաբար զոհված, Տավուշի մարզի Զորական գյուղի 19-ամյա առյուծ հերոսի տուն և ինչ խոստացավ վարչապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մայիսի 4-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելեց Տավուշի մարզի Զորական գյուղ: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զոհված 19-ամյա Գարիկ Մովսիսյանի տանը: Հ. Աբրահամյանը զրույց ունեցավ հերոս զինվորի ծնողների և ավագ եղբոր` 27-ամյա Վլադիմիր Մովսիսյանի հետ, որից հետո վարչապետը խոստացավ, որ իր կողմից կհիմնանորոգվի հերոսի հայրական տունը, իսկ ավագ եղբայրն էլ եթե ամուսնանա, ապա ինքը կդառնա նրա հարսանիքի քավորը: Հերոս զինվորի ծնողները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Անակնկալի ենք եկել վարչապետի այցից: Ճիշտ է` կորցրել ենք մեր թառլան բալին, բայց գիտենք, որ նա մահացել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս: Խոնարհվում ենք ոչ միայն նրա առաջ, այլև մյուս նահատակված քաջորդիների առաջ: Մենք շնորհակալ ենք նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից, Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստյանից, մեր գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանից և գյուղի ողջ ժողովրդից, ովքեր այս ծանր օրերին մեր կողքին են: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/02/84058/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 2-ին, Տավուշի մարզի Զորական գյուղում կայացավ Լեռնային Ղարաբաղում զոհված 19-ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանի հուղարկավորությունը: Նա շուրջ մեկ տարի էր ծառայել բանակում: Արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, հոգևորականներ, բարձրաստճան զինվորականներ, դպրոցի աշակերտներ, տեղի և հարևան գյուղերի մեծ թվով բնակիչներ: Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը հայտնել էր, որ Գարիկը ավագ եղբայր ունի, քույրը 21 տարի առաջ բուտուլիզմից մահացել է: Գյուղապետն էլ ասել էր, որ կրտսեր սերժանտ Գարիկ Մովսիսյանը զոհվել է, երբ վերականգնել է դիրքերի միջեւ հեռախոսային կապը, նա օգնել է վիրավոր ծառայակից ընկերոջը: Բակո Սահակյանի հրամանով զոհված զինվորը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով, որը հանձնեց Լեռնային Ղարաբաղից ժամանած Գարիկի զորամասի փոխհրամանատարը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր