Տոմաս Տուխել. Մենք մինչեւ հիմա Մխիթարյանի հետ կապ ենք պահպանում
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հայտարարել է, որ մշտական կապ է պահպանում գերմանական ակումբի նախկին խաղացող, ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի հետ:
«Մենք մինչեւ հիմա Մխիթարյանի հետ կապ ենք պահպանում: Բարդ մեկնարկից հետո նա լիովին արժանի է նման գոլերի եւ գոլային փոխանցումների:
Ինձ համար մեծ պատիվ էր մարզել Մխիթարյանին եւ Գյունդողանին: Կարող եմ միայն ասել, որ ուրախ եմ նրանց համար», ասել է Տուխելը: