211652_close_icon

Տոմաս Տուխել. Ես Մխիթարյանի տաղանդի մեծ երկրպագու եմ, բայց…

views-count6516 դիտում article-date 21:30 12-07-2016
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը նշել է, որ թիմին դժվար կլինի փոխարինողներ գտնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը լքած խաղացողներին` Հենրիխ Մխիթարյանին, Իլկայ Գյունդողանին և Մատս Հումելսին: «Շատ բան տեղի ունեցավ: Թիմի համար չափազանց կարևոր ֆուտբոլիստները` Գյունդողանը, Մխիթարյանն ու Հումելսը հեռացան: Նրանց պակասությունը կզգացվի: Նրանք մեր խաղի մարգարիտներն էին: Մենք զրկվեցինք համաշխարհային կարգի խաղացողներից: Բայց պետք է խոստովանենք, որ կան ակումբներ, որոնք շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան` «Բորուսիան»: Մատսը, Իլկայն ու Միկին այնքան ուժեղ ֆուտբոլիստներ են, որ ընդունեցին թոփ-ակումբների առաջարկները: Նրանց ներկայությունը խաղադաշտում մեզ ավելի ինքնավստահ էր դարձնում: Նրանք հսկայական ազդեցություն ունեին խաղադաշտում և հանդերձարանում: Այո, ես Մխիթարյանի տաղանդի մեծ երկրպագու եմ, սակայն այժմ պետք է կենտրոնանամ մեր նոր խաղացողների հետ աշխատանքի վրա», ասել է Տուխելը:

Նմանատիպ նյութեր