38940 դիտում
11:47 14-01-2017
Արտակարգ դեպք Երևանում. Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են 59-ամյա կնոջ դի. մահվան հանգամանքները պարզվում են
Երեկ՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 69/2 հասցեում կնոջ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի և քննիչ Աբդոյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են Լոռու մարզի բնակչուհի, 59-ամյա Կարինե Հակոբյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծված հետքեր։ Քննիչ Աբդոյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի