69268 դիտում
16:29 30-10-2016
Առեղծվածային դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է մահացած կնոջ և տղամարդու դի. մահվան հանգամանքները պարզվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում 1-03 շտաօպօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Գլինկայի 5 շենքի թիվ 33 բնակարան, որտեղ հայտնաբերել են մահացած տղամարդու և կնոջ դի:
Ինչպես դեպքի վյարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանութան էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:
Այս պահին տեղում աշխատում է դատաբժիշկը, ում տված նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չկան:
Ոստիկանությունն ու ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացած տղամարդը 69-ամյա Սամվել Երանոսյան էր, ով մասնագիտությամբ էլեկտրիկ էր, իսկ մահացած կինը 69-ամյա Սիրանուշ Բերբերյանն էր:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
31621 դիտում
18:39 14-04-2016
Առեղծվածային և ողբերգական դեպք Երևանում. ննջասենյակում հայտնաբերվել է կնոջ դի. մահվան հանգամանքները պարզվում են