211652_close_icon
views-count28754 դիտում article-date 20:25 06-08-2014

Երևանում ոստիկաններն ու փրկարարները բացելով տան դուռը հայտնաբերել են կնոջ դի. մահվան հանգամանքները պարզվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Շինարարների 3-րդ շենքի 20 բնակարանի բնակիչը մի քանի օր է չի պատասխանում հեռախոսին և դռան զանգերին: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ալեն Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետի տեղակալ Գարիկ Համբարձումյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ օպերատիվ քննչական խումբն ու բնակարանի պատշգամում հայտնաբերված կնոջ դիի նախնական փորձաքննությունը կկատարեին՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները՝ պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ պարզել են մահացածի ինքնությունը, ով 80-ամյա Աղավնի Փոլադյանն էր: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածը բնակվում էր միայնակ: Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր