Օբաման հեռանալուց առաջ ուժի մեջ է թողել Իրանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված մի քանի պատժամիջոցներ պահպանելու մասին, հայտնում է BBC-ն։
Ինչպես տեղեկացրել է Սպիտակ Տունը, փաստաթղթերում նշվում է, որ չնայած Թեհրանը չի խախտում 2015 թ-ին Վիեննայում ստորագրված միջուկային ծրագրի մասին համապարփակ համաձայնագիրը, այդուհանդերձ, դեռևս Իրանի այլ գործողությունները սպառնում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանն ու ազգային անվտանգությանը։
Օբաման հիշեցրել է, որ 2016 թ-ի հունվարի 16-ին ՄԱԳԱՏԵ-ն հաստատեց, որ Իրանը պահպանում է համաձայնագրի բոլոր կետերը և դա պատճառ էլ դարձավ, որպեսզի ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցների մեծ մասը։