5836 դիտում
10:57 13-01-2017
Եթե վաղը Նոր Գեղին վերանվանվի «Ֆրոնտիկավան» կամ «Ֆրոնտիկակերտ». «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանում լիքը թագավորներ, Ֆեոդալներ կան՝ սկսած գյուղապետերից։ Նորմալ երկրում համայնքի ընտրված ղեկավարը հասկանում է, որ նա ժամանակավորապես կատարում է օրենքով իր վրա դրված պարտականությունները, ծառայում է իր համայնքին, որից հետո դառնալու է համայնքի շարքային բնակիչ։ Հայաստանում գյուղապետը «թագավոր է», գյուղն իրեն է պատկանում, ինչ ուզի՝ կանի՝ իր գրպանում գտնվող «ավագանի» կոչվող վեզիրների հետ միասին, որոնք սովորաբար նրա ազգականներն են։
Բայց եկեք հարցին նայենք այլ տեսանկյունից, եթե վաղը Նոր Գեղին վերանվանվի «Ֆրոնտիկավան» կամ «Ֆրոնտիկակերտ», այդ համայնքի որևէ բնակիչ հրապարակավ կբողոքի՞, կծաղրի՝ ինքնասիրահարված գյուղապետին, կասի՞ «դու քեզ ինչի՞ տեղ ես դրել, կարո՞ղ է քո արձանն էլ դնես գեղամիջում»։ Այդպիսի բան չի լինելու, որովհետև Ֆրոնտիկի կեցվածքն իր գյուղացիների արժանապատվությունը չի վիրավորում, շատերն անտարբեր են, թե ինչ է տեղի ունենում իրենց գյուղում, մի մասն էլ կախում ունի գյուղապետից։ Բնականաբար, նեղ ընտանեկան շրջանակներում նրանք կխոսեն «էս երկրի» և «էս ազգի» ծանր վիճակից։ Կխոսեն՝ «ընդհանուր գծերով»։
Դե, հիմա պատկերացրեք, որ մի քանի հարյուր «Ֆրոնտիկ» և մի քանի տասնյակ ավելի մեծ «Ֆրոնտ» ընտրությունների ժամանակ «աշխատում են» հայտնի կուսակցությունների օգտին։ Նրանք իրենց գյուղի, իրենց «մայլի», իրենց տարածաշրջանի «թագավորներն» են։ Ընդ որում, պարտադիր չէ, որ նրանք քվեարկության պահին ընտրակաշառք բաժանեն։ Այդ մարդիկ մի տարի առաջ, երկու տարի առաջ արդեն «նայել են» ժողովրդին, «լավություններ» են արել, «նիսյա» են փակել, «վերևներին» միջնորդել են, հարց լուծել, մանկապարտեզներին կոնՖետ են բաժանել։ Նրանց մի մասն անգամ եկեղեցի է կառուցել։ Մի խոսքով, ժողովրդի մասին մտածող, հայրենասեր, բարեգործ և նույնիսկ աստվածավախ մարդիկ են։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ հրատապ անձնավորությունները հավաքվել են 3-4 կուսակցություններում, որոնք և կկազմեն ապագա խորհրդարանի առանցքը»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը