15759 դիտում
21:59 12-01-2017
Երևանում բախվել են ՍՊԸ-ի տնօրենի Mitsubishi-ն, անհատ տաքսու 02-ը և Ֆինանսների նախարարության վարչության պետի տեղակալի Volkswagen-ը. կա վիրավոր
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 11-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 09:00-ի սահմաններում Նաիրի Զարյան և Գրիբոեդով փողոցների խաչմերուկում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 31-ամյա Գոռ Վարդանյանի վարած Volkswagen մակնիշի 24 ՍՏ 549 համարանիշի, Աբովյան քաղաքի բնակիչ, 55-ամյա Վահիկ Մաթևոսյանի վարած ВАЗ 21102 մակնիշի 06 ՕՕ 430 համարանիշի և Երևանի բնակիչ, 48-ամյա Արմեն Վանյանի վարած Mitsubishi մակնիշի 18 CC 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝վարորդներից Գ. Վարդանյանը աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ, Վ. Մաթևոսյանը անհատ տաքսու վարորդ, իսկ Ա. Վանյանը՝ «ՕԿՏԱ-ԴՊ» ՍՊԸ-ի տնօրեն:[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
6233 դիտում
15:25 04-07-2015
Երևանում բախվել են ամբիոնի պետի Volkswagen-ն ու անհատ տաքսին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ