211652_close_icon
views-count6233 դիտում article-date 15:25 04-07-2015

Երևանում բախվել են ամբիոնի պետի Volkswagen-ն ու անհատ տաքսին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Վ. Փափազյան և Հ. Սահյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 46-ամյա Գոռ Վարդանյանի վարած Volkswagen մակնիշի 33 ՏT 038 համարանիշի և 59-ամյա Բարսեղ Պետրոսյանի վարած Opel մակնիշի 34 DP 507 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Բ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդ Գ. Վարդանյանն աշխատում է Երևանի Պետական բժշկական համալսարանում՝ որպես ամբիոնի պետ, իսկ Opel-ի վարորդ Բ. Պետրոսյանը՝ որպես տաքսու վարորդ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր