ՀՀ վարչապետն առաջարկել է քննարկել Ամանորի հանգստյան օրերը կրճատելու հարցը
Տարվա առաջին նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է նաև Ամանորի հանգստյան օրերին և առաջարկել քննարկել դրանք կրճատելու հարցը:
Կ. Կարապետյանը նիստի մասնակիցներից հետաքրքրվել է, թե արդյոք երկար չէին ամանորյա արձակուրդները, որին հետևել է նախարարների բուռն արձագանքը։
Վարչապետը առաջարկել է բնակչության հետ քննարկել արձակուրդների տևողության հարցը։
«Եկեք հասարակության հետ քննարկենք, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- ասել է նա։