2956 դիտում
10:03 04-10-2019
Քննարկվում է ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին նախագիծը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում բավական ինտենսիվ քննարկվում է ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին նախագիծը, որով նախատեսվում է աշխատանքային օր սահմանել հունվարի 3-5-ը:
Հիշեցնենք, որ ներկայումս գործող օրենքով ոչ աշխատանքային են համարվում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ից 5-ը (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն): Նույն օրենքով Սուրբ ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող օրը՝ հունվարի 7-ը ևս ոչ աշխատանքային է, որպես Հիշատակի օր:
Ի դեպ, սա հինգ տաղավար տոներից միակն է, որի հաջորդ օրը օրենքով սահմանված է որպես Հիշատակի օր:
Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ նմանօրինակ մի նախագիծ էր առաջարկել, որը, սակայն, պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել և չէր մտել լիագումար նիստերի օրակարգ։
Իշխանափոխությունից հետո այս թեման նորից ակտիվացավ, սակայն նախագծին այդպես էլ ընթացք չտրվեց:
Հիմա պատկերն այլ է, և կարծես իշխանությունները հետևողականորեն ցանկանում են առաջ տանել այս գաղափարը, որը ժամանակին հասարակության բուռն քննադատությանն արժանացավ։
Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա Ամանորին ու Սուրբ ծննդյան տոներին հանգստանանք ընդամենը 4 օր։ Դեռևս պարզ չէ՝ հունվարի 7-ն էլ են դարձնելո՞ւ աշխատանքային, ինչպես մյուս տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիների դեպքում, թե՞ ոչ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8087 դիտում
20:58 12-12-2017
Կառավարությունն իր առաջիկա նիստում կքննարկի ամանորյա արձակուրդները կրճատելու նախագիծը
3611 դիտում
18:24 12-01-2017
ՀՀ վարչապետն առաջարկել է քննարկել Ամանորի հանգստյան օրերը կրճատելու հարցը
2134 դիտում
09:15 17-05-2016
Կառավարությունում քննարկվում է գերատեսչությունների արտաբյուջետային ֆոնդերը կրճատելու հարցը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
10501 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am