211652_close_icon
views-count155844 դիտում article-date 14:53 12-01-2017

Նոր մանրամասներ՝ Երևանում ԵՊՀ-ի 19-ամյա ուսանողի սպանությունից. պատճառը եղել է 10.000 դրամի օլիմպիական կտրոնը, բոլոր բերման ենթարկվածները ուսանողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում նոր մանրամասներ են պարզվել, ինչպես նաև հայտնի է որոշ անձանց ինքնությունը, ովքեր եղել են Վարդանանց 28 շենքի բակում տեղադրված զրուցարանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ սպանված Վ. Մուրադյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում, ով մահացու վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ հատվածում՝ կտրած-ծակած վերքով։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 7-րդ փողոցի 53 տան բնակիչ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, 18-ամյա Ռաֆիկ Խաչիկի Մարտիրոսյանը՝ ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ։ Արդեն երեկ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ , ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան/, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի /վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան/, ՔՀԲ բաժնի /բաժնի պետ Գարիկ Ղուկասյան/ գլխավորությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատողները /բաժնի պետ Արամ Հովհաննիսյան/ և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի և ՀԿԳ ավագ քննիչներ Վ. Բադալյանի և Վ. Ասատրյանի գլխավորությամբ ձեռնարկելով ստացված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումները, ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի Ակունք գյուղի 7-րդ փողոցի բնակիչ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, 21-ամյա Կարեն Հովհաննեսի Չատիկյանին, Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի 31 շենքի բնակիչ, 18-ամյա Գևորգ Կարենի Տերտերյանին, ով նույնպես ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող է, Երևան քաղաքի Ե. Քոչարի փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 18-ամյա Դավիթ Արթուրի Մանձիկյանին, ով նույնպես ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող է, ինչպես նաև ոստիկանություն են հրավիրել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 28/1 շենքի բնակիչ, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, 19-ամյա Սերգեյ Արմենի Գրիգորյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում Կ. Չատիկյանը, Գ. Տերտերյանը և Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ջերմատան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 18-ամյա Քաջիկ Գագիկի Հակոբյանը վիճաբանել են Վ. Մուրադյանի, Ռ. Մարտիրոսյանի, Դ. Մանձիկյանի, Ս. Գրիգորյանի, ինչպես նաև Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 26/1 շենքի բնակիչ, 18-ամյա Անրի Արմենի Ալեքսանյանի հետ, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Կ. Չատիկյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Վ. Մուրադյանի կրծքավանդակի ձախ մասին և Ռ. Մարտիրոսյանի ձախ սրունքին։ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ասատրյանի որոշմամբ Կ. Չատիկյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման ժամանակավոր վայր։ Գ. Տերտերյանը, Դ. Մանձիկյանը և Ս. Գրիգորյանը ստորագրությամբ բաց են թողնվել։ Ձեռնարկվում են օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության պատճառը եղել է ինչ-որ մրցույթով օլիմպիական կտրոն շահելը, որը կազմել է 10.000 դրամ և այդ կտրոնով պետք է գիրք գնվեր, սակայն արդեն Վարդանանց փողոցում՝ զրուցարանում, մեկը մյուսին անվանել է դոդիկ, ինչից հետո էլ տեղի է ունեցել սպանությունը։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/11/1055766/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 11-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ոստիկանության Կենտրոնական բաժին էին բերման ենթարկել 21-ամյա Կարեն Չատիկյանին: [b]19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու կասկածանքով ձերբակալված 21-ամյա Կարեն Չատիկյանը [/b][img]http://shamshyan.com/ups/images/0518251001484218864272648.jpg[/img] [b]Ստահակի կողմից սպանված, 19-ամյա Վահե Մուրադյանը [/b][img]http://shamshyan.com/ups/images/0869393001484218892856693.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր