slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նոր մանրամասներ` Սարի-Թաղում տեղի ունեցած դանակահարություն-սպանությունից. վիրավորների մեջ կան ուսանողներ. մահացածը վիրավորներից մեկի եղբայրն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Նոր մանրամասներ` Սարի-Թաղում տեղի ունեցած դանակահարություն-սպանությունից. վիրավորների մեջ կան ուսանողներ. մահացածը վիրավորներից մեկի եղբայրն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count99590 դիտում article-date 18:10 14-03-2016
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանության փորձ` 2 կամ ավելի անձանց նկատմամբ) և 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ` մարտի 13-ին, Սարի-Թաղում թիվ 47 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության, սպանության փաստով: [color=#EF2929] Հիվանդանոց էին տեղափոխվել Սարի –Թաղի 6-րդ փողոցի 57 տան բնակիչ, Վարդաշենի թիվ 9 ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանող, 17-ամյա Արմեն Արայի Բաղդասարյանը, ով վնասվածք է ստացել որովայնի առաջնային պատի գոտկային և նստային շրջանների կտրած- ծակած վերքեր ախտորոշմամբ, Սարի-Թաղի 28-րդ փողոցի 5-րդ տան բնակիչ, 18-ամյա Սերգեյ Հրաչի Օսիպովը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, Սարի-Թաղի 5-րդ շարք 79 տան բնակիչ, 18-ամյա Ռոբերտ Պարգևի Կարապետյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, Սարի-Թաղի 19-րդ փողոցի 8/2 տան բնակիչ, Հայատսանի Պետական ճարտարագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, 18-ամյա Սամվել Արմենի Գասպարյանը` գոտկասրբանային հատվածի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, Սարի-Թաղի 6-րդ փողոցի 57 տան բնակիչ, 18-ամյա Լևոն Արայի Բաղդասարյանը` ձախ ազդրի միջին երրորդի վնասվածք ախտորոշմամբ, Սար-Թաղի 19-րդ փողոցի 20 տան բնակիչ, 19-ամյա Ժորա Արթուրի Ավետիսյանը` ձախ ազդրի միջին երրորդի վնասվածք ախտորոշմամբ: [/color] Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետ Արզումանյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը, նույն բաժնի քննչական բաժնի պետ Էդուարդ Սիրականյանը: Հիվանդանոց տեղափոխված Ա. Բաղդասարյանը մահացել է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/13/79489/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ` մարտի 13-ին, Էրեբունի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 4 քաղաքացի: Վերջիններս հիվանդանոց էին տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով և, ըստ տեղեկությունների, հիվանդանոց էին տեղափոխվել Սարի-Թաղից: Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ ժամանել էին Սարի-Թաղ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր