36623 դիտում
17:24 23-12-2014
Նոր մանրամասներ՝ Երևանում ԵՊՀ-ի 19-ամյա ուսանողի վթարից. ամռանը նրա հայրը ՊՆ համարանիշներով Mercedes-ով` մահվան ելքով վրաերթի հեղինակ էր
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դեկտեմբերի 21-ին տեղեկություն էր հայտնել Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: ժամը 14:10-ի սահմաններում Երևան քաղաքի Արագածի փողոցի բնակիչ, 19-ամյա Համլետ Գրիգորյանը իր վարած Mercedes G55 մակնիշի 88 MR 888 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայի թիվ 17/3 հասցեի դիմաց բախվել էր Երևան քաղաքի Նոր Նորք 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի թիվ 2 շենքի բնակիչ, 22-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 85 AO 555 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հովհաննիսյանի ավտոմեքենայի ուղևորուհի, 24-ամյա Անիկ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/21/37877/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, դեկտեմբերի 21-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2014/07/18/21127/]հայտնում է նաև[/url], որ «յաշիկի» վարորդ Հ, Գրիգորյանի հայրը՝ Հայկ Գրիգորյանը այս տարվա հուլիսի 18-ին Գարեգին Նժդեհի փողոցում իր վարած Mercedes մակնիշի ՊՆ 1112 Մ համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Սարգիս Ռաֆայելյանին: Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր, իսկ վրաերթի հերոսը, ով, ըստ տեղեկությունների՝ գործարար է, իսկ իրեն տանիք համարող ՀՀ ՊՆ համակարգում աշխատող բարձրաստիճան սպայից անօրինական ճանապարհով վերցրել էր ՊՆ հաշվեկշռում գրանցված համարանիշները, իսկ հետո դեպքի վայրից համարանիշներով դիմել էր փախուստի: Որոշ ժամանակ անց, ոստիկանության Շենգավիթի բաժին էր ներկայացել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 39 շենքի բնակիչ 45-ամյա Կարեն Պողոսյանը, ով փորձել էր ոստիկաններին մոլորեցնել, որ վրաերթը կատարել է ինքը:
Սակայն ճանապարհային ոստիկաններն ու այն ժամանակվա ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի ձեռնարկած օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ՊՆ բարձրաստիճան սպայի հովանավորության տակ գտնվող գործարարի կազմած սխեման չգործեց: Իրավապահները նրա տված [url=https://shamshyan.com/hy/article/2014/07/20/21316/]«կուտը չկերան»[/url] և այլ ելք չունենալով՝ մահվան ելքով վրաերթի իսկական հեղինակ Հայկ Գրիգորյանը մեղայականով ներկայացավ Դ. Մարտիրոյանին և ներկայացրեց նաև իր կողմից Mercedes-ի վրա տեղադրված ՊՆ համարանիշները: