211652_close_icon
views-count2636 դիտում article-date 10:13 12-01-2017

Նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը հույս ունի, որ ՀՀԿ-ն իրեն չի «քցի». «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արթիկից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Մուշեղ Պետոյանը փնտրտուքների մեջ է, թե որ կուսակցության ցուցակով առաջադրվի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Հիշեցնենք, նա «Բարգավաճ Հայաստանի» անդամ էր։ 2015թ. փետրվարյան իրադարձություններից հետո, սակայն, Պետոյանը դուրս եկավ ԲՀԿ-ից և չի կարող նորից այնտեղ ընդգրկվել։ Իսկ հիմա հույս ունի, որ ՀՀԿ-ն իրեն չի «քցի» և կփոխհատուցի աշնանը ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը, նա մասնակցում էր Արթիկի քաղաքապետի ընտրություններին, ՀՀԿ-ն նախատես խոստացել էր նրան պաշտպանել, բայց արդյունքում ընտրվեց Մխիթար Վարագյանը։ Եվ քանի որ 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Մ. Պետոյանը բավականին մեծ քանակով «Այո»–ի քվեներ է ապահովել իշխանությունների համար, գումարներ ծախսել, իսկ քաղաքապետի ընտրությունների ժամանակ անհաջողության մատնվել, հույս ունի, որ այս անգամ իշխանությունները դա կփոխհատուցեն ընդգրկելով իրեն Շիրակի մարգի ռեյտինգային ցուցակում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր