Մխիթարյանը` հայկական դրոշի ֆոնին, հայտնվել է հեղինակավոր ամսագրի առաջին էջում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հեղինակավոր United We Stand ֆան-ամսագրի առաջին էջում:
Լուսանկարում Մխիթարյանը պատկերված է իր հանրահայտ «կարիճ» գոլի պահին, որը նա խփեց «Սանդերլենդի» դարպասը:
Հայ ֆուտբոլիստը մատերով ատրճանակներ է ցույց տալիս: Նրա թիկունքում հայկական դրոշն է և Can I Mkhit գրությունը: