Ռոնալդո. Ես ցնցված եմ, թե աշխարհում ինչ ուշադրություն են դարձնում իմ քաշին
                        Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» իր նախկին թիմակից Մայքլ Օոուենի կատակը` իր ավելորդ քաշի մասին:
«Ես ցնցված եմ, թե ժամանակակից աշխարհում ինչ ուշադրություն են դարձնում իմ քաշին: Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե դրա ինչն է կարևոր», ասել է Ռոնալդոն:
Օոուենի կատակը քննադատել է արքայական ակումբի ևս մեկ նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը: 
«Չեմ սիրում նման կատակները: Ռոնալդոն իմ մտերիմ ընկերն է, նման հարցերում պետք է զգույշ արտահայտվել: Պետք է ուշադրություն դարձնել Ռոնալդոյի ոչ թե մարմնին, այլ` սրտին, որը նրա մոտ շատ բարի է», ասել է Կառլոսը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

