405471 դիտում
13:52 11-01-2017
Ոստիկանության «Спец»-ի դիմակավորված ծառայողները հանցագործ աշխարհում մեծ հեղինակություններ համարվող Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղայի սպանության գործով 20-ամյա կասկածյալին ձեռնաշղթայված տեղափոխեցին քննչական կոմիտե. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխեցին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս քննչական կոմիտե տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման մեկուսարանից, ով ձեռնաշղթայված էր, և նրան ուղեկցում էին ոստիկանության հատուկ ստորաբաժանման (cпецназ) ծառայողները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Հարությունյանը, ով կասկածվում է հանցագործ աշխարհում մեծ հեղինակություններ համարվող Արա և Ալիկ Բանդուրյանների քեռու՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի տղային՝ 29-ամյա Հայկ Հակոբյանին սպանելու մեջ, այսօր տեղափոխվելու է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
ՀՔԿ հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված 2 ՀԿԳ ավագ քննիչներ միջնորդություն են ներկայացնելու նշված դատարան, որպեսզի՝ որպես խափանման միջոց, դատարանը երկամսյա կալանք կիրառի Մ. Հարությունյանի նկատմամբ։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/10/1055627/]հայտնել [/url]էինք, որ մեր տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնում Նորատուս գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության գործով հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչություն։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված վարչության պետ, քննչական ծառայության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որում ներգրավված էին այնպիսի քննիչներ, ովքեր բազմաթիվ աղմկահարույց և մեծ հնչեղություն ունեցող քրեական գործեր են քննել և այդ գործերը ուղարկել դատարաններ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հունվարի 10-ին քննչական բաժինը դիմելու էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ Հ. Հակոբյանին սպանելու կասկածանքով ձերբակալված Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ «Չոլի շուն» մականվամբ Արտակ Հարությունյանի տղայի՝ 20-ամյա Մեխակ Հարությունյանի նկատմամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)