ԱՄՆ-ում ներկայացվել է 2018 մոդելային տարվա Toyota Camry-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Դետրոյթում ընթացող միջազգային ավտոշոուի շրջանակներում կայացել է 2018 մոդելային տարվա Toyota Camry XSE մոդելի պրեմիերան:
Նշենք, որ ներկայացվել է սեդանի 2 մոդել, որոնցից մեկը համալրված է 2.5, իսկ մյուսը՝ 3.5 լ շարժիչներով: Բացի այդ հասանելի է նաև մեքենայի հիբրիդային տարբերակը:
Մեքենայի տեխնիկական բնութագրի, ինչպես նաև արժեքի մասին տեղեկություններ դեռ չկան:
Toyota Camry 2018-ը վաճառքում կհայտնվի ամռանը:
Ներկայացնում ենք տեսանյութը: