Toyota-ն գաղտնազերծել է 2018 մոդելային տարվա Camry-ն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Toyota-ն պաշտոնապես ներկայացրել է նոր Camry-ի լուսանկարները: Առաջին լուսանկարները տեղադրվել են բրենդի ամերիկյան կայքում:
Ընկերության մամլո ծառայությունից հայտնում են, որ 2018 մոդելային տարվա Camry-ն կներկայացվի Դետրոյթում կայանալիք ավտոշոուի շրջանակում՝ 2017 թ.-ի հունվարին:
Հայտնի է, որ նոր Camry-ի 3,5 ծավալով V6 շարժիչը 300 ձիաուժ հզորություն կապահովի: