Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
Հունվարի 10-ին, ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ում Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Astra G մակնիշի 27 OS 230 պ/հ ավտոմեքենան:
***
Հունվարի 10-ին, ժամը 07.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 14/1 շենքի բակում շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թիվ 12 բրիգադի «Ֆորդ» մակնիշի 01 4U L64 պ/հ (վարորդ Ռ.Ա.) շտապօգնության ավտոմեքենան: