Tata Steel-2017 սուպերմրցաշար. Լևոն Արոնյանը սևերով հաղթեց առաջատարին
                        Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess ավանդական սուպերմրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով հաղթեց մրցաշարի միանձնյա առաջատար, ուկրաինացի Պավել Էլյանովին:
Էլյանովը անձնատուր եղավ 37-րդ քայլում: Սա Արոնյանի առաջին հաղթանակն էր մրցաշարում, մինչ այդ նա միայն ոչ-ոքի էր խաղացոլ: Տուրի մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


