Դոնալդ Թրամփն ավագ խորհրդական է նշանակել սեփական փեսային
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ Տան գլխավոր խորհրդական է ընտրել իր դստեր ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին, հայտնում է BBC-ն։
35-ամյա Քուշներն ակտիվորեն մասնակցել է աներոջ նախընտրական քարոզարշավին, իսկ Սպիտակ Տանը պետք է զբաղվի քաղաքական ներքին ու արտաքին հարցերով։
Նշվում է, սակայն, որ ինչպես Թրամփը, այնպես էլ Քուշները, պետական գործերի վարման փորձ չունեն։ Վերջինիս նշանակումը նման բարձր քաղաքական պաշտոնում անսպասելի է եղել և տարաձայնությունների ալիք բարձրացրել։
Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ դեռևս պարզ չէ՝ խախտե՞լ է, արդյոք, Թրամփը օրենքը, որն արգելում է ազգականին պաշտոնում նշանակել, թե ոչ։
«Ջերադը մեծ ավանդ է ներդրել և ողջ նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել է իմ գլխավոր խորհրդականը։ Ես հպարտ եմ, որ նա զբաղվելու է իմ ադմինիստրացիայում զբաղվելու է առանցքային հարցերով»,-հայտարարել է Թրամփը։