Փրկարարները բացել են փակ դուռը
Հունվարի 9-ին, ժամը 16.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձորի փողոցի թիվ 72 շենքի բնակարաններից մեկի հարևանությամբ գտնվող բնակարանի դուռը փակվել է, երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 9-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 24/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 9-ին, ժամը 16.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օստրովսկու փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը:
***
Հունվարի 9-ին, ժամը 13.58-ին ահազանգ է սատցվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 17 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի (բնակիչը բացակայում է) ջրալցվում է 1-ին հարկում գտնվող Լյուսի հագուստի խանութը. բնակարաններից մեկի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. համատիրության աշխատակիցը փակել է ջրի փականը:
***
Հունվարի 9-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***