Պաշտպանության նախարարը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հետևել են զորակոչիկների ծառայության վայրի վիճակահանության գործընթացին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ձմեռային զորակոչի ընթացքը և իրականացվող աշխատանքները, զորակոչային գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը տեղում ստուգելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը զորակոչի առաջին օրը` հունվարի 8-ին, այցելել են Հանրապետական հավաքակայան:
Վիգեն Սարգսյանը և Մովսես Հակոբյանը եղել են զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, զորակոչիկների բուժզննման սենյակներում, վիճակահանության սրահում, զրուցել են նորակոչիկների և նրանց ծնողների հետ` խաղաղ ծառայություն մաղթելով հայկական բանակը համալրող պատանիներին:
Պաշտպանության նախարարը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հետևել են զորակոչիկների ծառայության վայրի վիճակահանության գործընթացին, զորակոչի անցկացման պատասխանատուներին տվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ` զորակոչիկների առողջական վիճակին խիստ ուշադրություն դարձնելու և ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով: