4228 դիտում
11:35 09-01-2017
«Սարտրը իմ կրկնօրինակն էր, նրա մեջ ես հայտնաբերեցի իմ բոլոր ճաշակներն ու նախասիրությունները»․ Սիմոնա դը Բովուար
Սիմոնա դը Բովուարը (ամբողջական անունը Սիմոնա Լյուսի Էռնեստինա Մարիա Բերտրան դե Բովուար) ծնվել է 9 հունվարի 1908 թվականին Փարիզում։ Ընտանիքը պատկանում էր հին ազնվական ընտանիքին, որը ծագում էր Գիյոմա դը Շամպ միջնադարյան ֆրանսիացի աստվածաբան, հռետոր, ուսուցիչ Աբելյարից։ Սիմոնան Ժորժ Բերտրանա դը Բովուարիի, ով աշխատում էր որպես իրավաբան-քարտուղար և Ֆրանսուազ դը Բովուարիի՝ ի ծնե Բրասսո, ջերմեռանդ կաթոլիկ, հարուստ բանկիրի դուստր, ավագ դուստրն էր։
Նրա ծննդից երկու տարի անց ծնվում է քույրը՝ էլենը։ Հինգ ու կես տարեկանում ծնողները Սիմոնային տարան Կուր Դեզիրի դպրոցը, որտեղ ուղղորդող դայակները ազնվական ընտանիքի աղջիկներին նախապատրաստում էին առաքինի կյանքի։ Ծնողները, մասնավորապես մայրը, Սիմոնային ապագայում տեսնում էին որպես բուրժուայի և նույնիսկ արքայազնի կին։ Նրա երազանքները չիրականացան, որն էլ ավելի հուսահատեցնող էին՝ հաշվի առնելով ընտանիքի քայքայումը։
Ընտանիքի քայքայումը Սիմոնայի համար միանգամայն իրական փաստ հանդիսացան այն ճակատագրին, որը նա պատկերացնում էր դեռ երեխա ժամանակ։ Ամբողջովին տրվելով աղոթքներին, աղջնակը ենթադրում էր, որ իր կյանքն ամբողջությամբ Աստծոն է նվիրելու։ Դպրոցական տարիների ընթացքում չկարողացավ ուղղվել ընտանեկան վիճակը, որի հետևանքով դը Բովուարը ստիպված էր փոխել իր կացության վայրը։ Նրա աղոթքները համերաշխություն չբերեցին հոր և մոր միջև, որի հետևանքով էլ կորցրեց վստահությունը լավ օրվա հանդեպ։
Ծնողները պնդում էին, որ միայն ուսումը կարող է նրան դուրս բերել այդ ծանր վիճակից, որում հայտնվել էր նրանց ընտանիքը։ Այդ ընթացքում հավատքը փոխվեց կասկածանքի, իսկ հետո՝ հիասթափության։ Պատանեկան տարիքում աղջկա մոտ հայտնվեց ևս մեկ բնավորության ուրույն հատկանիշ՝ ինտելեկտի հետ միասին նա կարողանում էր ընդունել ոչ կոմպրոմիսային որոշումներ։ Գրականության հանդեպ հետաքրքրությունը առաջացրել է հայրը։
Տասնհինգ տարեկան հասակում Սիմոնան արդեն որոշել էր, որ ուզում է գրող դառնալ։ Նրան հետաքրքրում էին Մորիս Բարրեսը, Պոլ Կլոդելը, Անդրե Ժիդը, Պոլ Վալերին:
Դպրոցն ավարտելուց հետո 1925 թվականին Սիմոնան շարունակեց ուսումնասիրել մաթեմատիկա Փարիզի կաթոլիկական ինստիտուտում, փիլիսոփայություն՝ Սեն-Մարի-դը-Նեյի ինտիտուտում։ Մեկ տարի անց գրականության և լատիներենի դիպլոմ ստացավ։ 1927 թվականին փիլիսոփայության դիպլոմ ստացավ և դարձավ Սորբոն ավարտած թվով իններորդ կինը։ 1928 թվականի գարնանը նա ստացավ բակալավրի կոչում(արվեստ)։ Արվեստի ֆակուլտետում նա ծանոթացավ Ժան Պոլ Սարտրի, Պոլ Նազինի, Ռենե Մայոյի հետ։ Սարտրի հետ հանդիպումը վերածվեց հարաբերությունների, որը ձգվեց մինչև կյանքի վերջ։
«Նա իմ կրկնօրինակն էր, նրա մեջ ես հայտնաբերեցի իմ բոլոր ճաշակներն ու նախասիրությունները»։ Սիմոնա դը Բովուար «Բարոյական դաստիարակված օրիորդի հիշողությունները»․
Նմանատիպ նյութեր
1176 դիտում
21:13 29-06-2015
ԱՄՆ-ում Նոյի տապանի կրկնօրինակն են կառուցում
2085 դիտում
21:29 13-07-2019
Սիմոնա Հալեպը` Ուիմբլդոնի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1273 դիտում
20:33 19-03-2024
Կարեն Կարապետյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել է Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10522 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am