Սիմոնա Հալեպը` Ուիմբլդոնի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպը դարձավ Ուիմբլդոնի չեմպիոն՝ եզրափակչում պարտության մատնելով ամերիկացի Սերենա Ուիլյամսին:
Աշխարհի 7-րդ ռակետը 6-2, 6-2 հաշվով պարտության մատնեց Ուիմբլդոնի 7-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսին:
Թենիսիստուհիները ընդհանուր դիմակայությունների հաշիվը դարձավ 9-2՝ հօգուտ ամերիկուհու:
Այս տիտղոսը Հալեպի համար երկրորդն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, որը բերեց նրան մրցանակային 2,250,000 ֆունտ ստերլինգ և 2000 վարկանիշային միավոր: