Նադեժդա Սավչենկոն պատրաստվում է հրապարակել ուկրաինացի պատանդների ցուցակը
Ուկրաինայի ազգային ժողովի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ծրագրում է առաջիկայում կազմել և հրապարակել Դոնբասում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված ուկրաինացի զինվորականների անվանացանկը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ռազմագերիների և անհայտ կորածների անվանացանկը, որը ինձ են հանձնել Մինսկում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, ինչպես նաև Ռուսաստանում իմ՝ գերեվարված լինելուց հետո հավաքագրած տվյալները, ես կհրապարակեմ առաջիկա ժամանակներս»,-գրառել է նա։
Նա հաստատել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 7-ին եղել է Մինսկում և հանդիպել ՌԴ ներկայացուցիչների և Դոնբասի ու Լուգանսկի առաջնորդներ Ալեքսանդր Զախարչենկոյի և Իգոր Պլոտնիցկու հետ։ Հանդիպման հիմնական նպատակը, ըստ նրա, եղել է պատանդների ու գերեվարվածների փոխանակման հարցի լուծումը։